Periscope-ը թույլ կտա նկարչություն անել ուղիղ հեռարձակման ընթացքում

Periscope հավելվածի նոր՝ բետա-տարբերակը ներառում է հնարավորություն, որը թույլ է տալիս նկարել Ձեր սեփական ուղիղ հեռարձակման վիդեոյի վերևի մասում:

Նոր գործիքը հնարավորություն է տալիս «խզբզել» երեք հիմնական գույներով: Նոր հնարավորության հիմնական նպատակը որոշակի մարդկանց կամ իրեր ընդգծելն է, որոնք տեղ են գտնում տեսահոլովակում:

Սա հնարավոր է դեռևս միայն բետա-տարբերակում, և հայտնի չէ՝ արդյո՞ք այն մասսայական տարածում կստանա:

per2

Չնայած բետա հնարավորությունները հաճախ չբացահայտված են մնում օգտատերերի կողմից, այնուամենայնիվ, Periscope-ի թիմը հակված է տարածելու և կիրառելի դառձնելու այս հնարավորությունը իր օգտատերերի շրջանում:

Աղբյուրը՝ The Next Web