Samsung Galaxy Note 6-ը կունենա IP68 ստանդարտի ջրադիմացկունություն

Ինչպես հաղորդում է SamMobile աղբյուրը, Samsung Galaxy Note 6-ը կստանա ջրադիմացկունության նույն ստանդարտն, ինչ Samsung Galaxy S7-ը:

Galaxy Note 6 2

Սա նշանակում է, որ սարքը կկարողանա դիմանալ կես մետր խորությամբ ջրի տակ առնվազն երեսուն րոպե: Note 6-ը կլինի ընկերության առաջին ջրադիմացկուն ֆաբլետը: Մեկ այլ աղբյուր` GalaxyClub-ը, նշում է, որ Note 6-ը ստացել է նաև աչքի ցանցաթաղանթի սկաներ, որի միջոցով սարքը կկարողանա ճանաչել իր օգտատիրոջը:

Հիշեցնենք, որ, ըստ նախնական հայտարարության, Samsung Galaxy Note 6-ը կթողարկվի այս տարվա հուլիսի կեսերին: Սարքը կստանա Android N ՕՀ, որը դեռևս գտնվում է փորձարկման փուլում: Սարքը կհամալրվի 5.8 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով, որը կունենա 1440 x 2560 պիքսել թույլատրելիություն:

Հաղորդվում է նաև 6 ԳԲ օպերացիոն հիշողության մասին: Կախված տարածաշրջանից՝ սարքը կաշխատի Snapdragon կամ Exynos պրոցեսորներով: Տեսախցիկը կունենա 12 ՄՊ թույլատրելիություն և պատկերի օպտիկական կարգավորման Super OIS Plus տեխնոլոգիա: Սարքը կստանա նաև S Pen ստիլուս և կթողարկվի երկու տարբերակով` 64 և 128 ԳԲ ներքին հիշողության ծավալներով:

Աղբյուրը` PhoneArena