Դիմավորեք Toby-ին` գնումների անհատական օգնականին

Դուք երբևէ մոռացե՞լ եք գնել որևէ բան տան համար: Սա շատ հաճախ է պատահում, սակայն Windows 10-ի նոր գործիքը` Toby-ն, կօգնի լուծել նմանատիպ խնդիրները և կբարձրացնի առօրյա արտադրողականության մակարդակը: Ներբեռնեք հավելվածը Ձեր սմարթֆոնի վրա և ակտիվացրեք հիշեցման կոճակը` առանց որևէ բան հավաքելու:

Toby-ն օգտատիրոջ գտնվելու տարածաշրջանի վրա հիմնված հավելված է: Գաղափարն այն է, որ եթե օգտատերը հավելվածում նշել է, որ նա պետք է գնի, օրինակ, կաթ, ապա հավելվածն ավտոմատ կերպով կհիշեցնի նրան այդ մասին, երբ օգտատերը անցնելիս լինի որևէ սուպերմարկետի կամ մթերային խանութի մոտով:

Իհարկե, օգտատերը կարող է նշումներ ավելացնել հիշեցման համար, սահմանել հիշեցումների քանակը և օրվա ժամանակահատվածը, երբ հավելվածը պետք է նրան հիշեցնի որևէ բան և այլն:

Քանի որ սա հավելածի առաջին տարբերակն է, թիմը շարունակում է աշխատել դրա թերությունները շտկելու և նոր ֆունկցիաներ ավելացնելու համար: Toby-ն անվճար հասանելի է Windows 10-ի համար:

Աղբյուրը` Mspoweruser