10 օգտակար խորհուրդներ ֆրիլանսերների համար

Ֆրիլանսերների համար ստեղծվել են որոշ ծրագրեր և ծառայություններ, որոնք կօգնեն գրաֆիկ կազմել, իրականացնել սեփական նախագծերը, օպտիմալ օգտագործել ժամանակը և կառավարել ֆինանսները: Եթե Դուք ևս ֆրիլանսեր եք, ապա ստորև ներկայացված տեղեկատվությունը հենց Ձեզ համար է:

  1. Cushion

ֆ1

Հավելվածն օգնում է ազատվել ստրեսից, երբ ստիպված եք լինում միաժամանակ մի քանի ծրագիր իրականացնել, և թվում է, թե ինչ-որ կարևոր բան եք բաց թողել: Այն ներկայացնում է տարվա ծրագրերը երփներանգ գծերով, որտեղ հստակ երևում է, թե ինչքան երկար է տևելու աշխատանքը տվյալ ծրագրի վրա, և այլևս կարիք չի լինում հիշելու տարբեր ամսաթվերի մի ամբողջ բազմություն:

Cushion-ը հիշում է հաճախորդներին, ովքեր երկարաձգում են վերջնաժամկետները, և հաջորդ անգամ առաջարկում է ավելի ռեալ ժամանակային շրջանակ սահմանել: Բացի այդ՝ հավելվածն օգնում է հաշվել եկամուտը և կարգավորել ֆինանսները:

2.Pomotodo

ֆ2

Հավելված նրանց համար, ովքեր ուզում են համատեղել երկու ամենակարևոր տեխնիկաները աշխատանքի արդյունավետության բարձրացման համար՝ Դևիդ Ալենի Pomodoro-ն և GTD-ը: Հավելվածում կարելի է գրի առնել գաղափարներ, կազմել պլաններ և խնդիրների ցուցակներ, սահմանել առաջնություններ և ուսումնասիրել վիճակագրություն:

3.Remember The Milk

ֆ3

Խելացի ցուցակ՝ զբաղված մարդկանց համար: RTM-ը կօգնի հիշել կարևոր գործերի մասին՝ հուշելով կոնկրետ տեղի մասին: Հավելվածի միջոցով կկարողանաք պլանավորել Ձեր ժամանակը և կազմակերպել աշխատանքը: Ծառայությունը կարելի է ինտեգրել այլ հավելվածների հետ, օրինակ՝ Gmail-ի կամ Twitter-ի:

4. TeuxDeux

ֆ4

Հարմար հավելված՝ գործերի ցուցակ կազմելու համար: Ծառայությունից օգտվել հնարավոր կլինի ինչպես համակարգչից, այնպես էլ iPhone-ից: Բացի ցուցակ կազմելուց՝ հավելվածն ունի ևս մի քանի օգտակար ֆունկցիա: Օրինակ, եթե ցուցակից որոշ գործեր չհասցնեք անել այսօր, դրանք ավտոմատ կերպով կտեղափոխվեն հաջորդ օրվա վրա:

5. Forest

ֆ5

Այս հավելվածը կօգնի այն հարցում, որ հեռախոսը չշեղի Ձեզ: Դուք ներբեռնում եք հավելվածը, դնում եք հեռախոսը մի կողմ, և եթե չդիպչեք վերջինիս 30 րոպեի ընթացքում, էկրանի վրա կաճի ծառ: Խաղի տարրը մոտիվացնում է կենտրոնացած մնալ: Կան տարբերակներ սմարթֆոնների և դիտարկիչների  (Chrome և Firefox) համար:

6. Timely

ֆ6

Ֆրիլանսերն այսպես թե այնպես ստիված է լինում կազմել ցուցակ և պլանավորել իր ժամանակը: Timely-ն օգնում է նշել աշխատանքի վրա ծախսած ժամանակը և անել դա սիստեմատիկ կերպով: Դուք նաև կկարողանաք վերլուծել ծախսած ժամանակի արդյունավետությունը և պլանավորել հետագա ծրագրերը: Եթե Դուք աշխատում եք թիմում, միանգամից պարզ կդառնա, թե ով է ձգձգում աշխատանքը: Դուք կարող եք պահել Ձեր ողջ ինֆորմացիան մեկ տեղում, քանզի հավելվածն ինտեգրվում է այլ օրացույցների հետ:

7. Focus Booster

ֆ7

Թայմ-թրեքեր՝ հիմնված Pomodoro-ի տեխնիկայի վրա: Օգնում է կենտրոնանալ կարևոր ինֆորմացիայի վրա, նշանակում է, որ ավելի շատ ժամանակ կծախսեք նշանակալի գործերի վրա: Այն չի պահանջում հիշողությունը լարելու ջանքեր, որպեսզի հիշեք՝ երբ և ինչի վրա եք ժամանակ ծախսել: Սեսիաները ավտոմատ կերպով գրանցվում են Ձեր ցուցակում: Focus Booster-ի հաշվետվությունների դիագրամները և գրաֆիկներն օգնում են հետևել սեփական առաջընթացին: Բացի դա՝ դրանցով կարելի է կիսվել հաճախորդների կամ կոլեգաների հետ:

8. RescueTime

ֆ8

Թայմ-թրեքեր, որը կօգնի Ձեզ հասկանալ, ինչպես և ինչի վրա եք ծախսում Ձեր ժամանակը: Այն հետևում է Ձեր ակտիվությանը այն ժամանակ, երբ Դուք համակարգչի առաջ եք կամ սմարթֆոն եք օգտագործում, այնուհետև շաբաթը մեկ անգամ ուղարկում է հաշվետվություն: Այս գործիքը կօգնի սովորել պլանավորել սեփական ժամանակը և ավելի քիչ շեղվել աշխատանքից:

9 .Toggl

ֆ9

Եվս մեկ թայմ-թրեքեր: Այս հավելվածի գխավոր առավելությունն այն է, որ այն բավականին դյուրին է աշխատում: Կարիք չկա կարգավորումներում ինչ-որ բաներ փնտրել, պարզապես ավելացնում եք հանձնարարականը, դնում եք թեգեր, եթե անհրաժեշտ է, և սկսվում է հետհաշվարկը: Այն կարելի է տեղադրել սմարթֆոնում, նոութբուքում և համակարգչում: Բոլոր տվյալները պահպանվում են վեբ տարբերակում, շնորհիվ որի Դուք կկարողանաք գնահատել՝ արդյո՞ք արդյունավետ եք ծախսում Ձեր ժամանակը, թե ոչ:

10. Mint

ֆ10

Պարզ գործիք է, որը կօգնի հետևել Ձեր ծախսերին: Բացի պարզությունից՝ Mint-ն ունի շատ դուրեկան դիզայն: Թույլ է տալիս պլանավորել բյուջեն բանկային հաշիվների և քարտերի միջոցով:

Աղբյուրը՝ Lifehacker