Vkontakte-ն սկսել է պայքարել գրքային «ծովահենության» դեմ

«Վկոնտակտե» սոցիալական կայքը սկսել է պայքար մղել գրքային «ծովահենության» հետ: Հեղինակային իրավունքներով հաստատված գրքերն այսուհետ հնարավոր չի լինի ներբեռնել կայքից: Թվային տպագրության վերահսկաման համակարգը չի խոչընդոտի վերբեռնել էլեկտրոնային գրքերի ֆայլերը կայքում, սակայն ներբեռնել այդ ֆայլերը չի հաջողվի:

Հիշեցնենք, որ սոցիալական կայքը նախկինում դատավարությունների մեջ է հայտնվել երաժշտական ֆայլերի հեղինակային իրավունքները ոտնահարելու պատճառով, որը, սակայն, ընկերությունը բնորոշում է որպես ինքնագովազդ:

Թվային տպագրության անալոգային տեխնոլոգիան կայքի կողմից ներմուծվել է դեռևս 2013թ.-ին աուդիոֆայլերի համար: Սակայն որոշ ժամանակ հետո այն անջատեցին, ինչն էլ դատական քաշքշուքների պատճառ հանդիսացավ:

2015 թ.-ի ամռանը սոցցանցը կնքեց խաղաղության համաձայնագիր Sony ձայնագրման ընկերության հետ, իսկ 2016թ.-ի ապրիլին Warner Music Group ընկերության հետ,  ինչն էլ վերջ դրեց դատական գործընթացներին:

Աղբյուրը՝  Известия