Google Calendar-ը կօգնի իրականացնել Ձեր առջև դրված նպատակները

Google Calendar-ի նոր գործիքը կօգնի օգտատերերին ժամանակ հատկացնել այն բաների վրա, որոնց համար նրանք միշտ ժամանակ չեն գտնում: Օրինակ` մեկը ցանկանում է լինել ավելի ակտիվ, իսկ մյուսը՝ սովորել որևէ նոր բան և այլն. պարզապես անհրաժեշտ է ավելացնել դա օրացույցի (Calendar) նպատակների (Goal) բաժնում և ասել Google-ին, թե որքան ժամանակ եք Դուք ցանկանում անել դա և օրվա որ հատվածում: Սա նման է վիրտուալ ուսուցչի:

Ձեզ պարզապես պետք է թարմացնել հավելվածը, իսկ նոր հնարավորությունը հասանելի է գրեթե բոլոր երկրներում և բոլոր լեզուներով:

Աղբյուրը` Engadget