Լավագույն չինական սմարթֆոնները (ապրիլ 2016)

Չինական սմարթֆոնների շուկան բավականին արագ է զարգանում: Xiaomi, Meizu, Lenovo, Huawei ապրանքանիշերը համեմատաբար ավելի հայտնի են և փառքի են արժանացել ամբողջ աշխարհում՝ շնորհիվ իրենց արտադրանքի բարձր որակի և մատչելիության:

Ստորև ներկայացնում ենք 2016-ի ապրիլ ամսվա լավագույն չինական սմարթֆոնները:

Xiaomi Mi 5

sm1

Սարքն ունի 5,5 դյույմանոց Full HD էկրան, Snapdragon 820 պրոցեսոր, 4/3 ԳԲ օպերատիվ և 32/64/128 ԳԲ ներքին հիշողություն, 16 Մպ տեսախցիկ՝ օպտիկական կայունացմամբ և 3000 մԱժ մարտկոց: Սարքն արժե 400 դոլար:

Huawei P9 Plus

sm2

Սմարթֆոնն ունի 5,5 դյույմանոց FullHD էկրան, 12 ՄՊ կրկնակի հիմնական և 8 ՄՊ դիմային տեսախցիկ, 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողություն, Kirin 955 պրոցեսոր, արժեքը՝ 749 եվրո:

Meizu Pro 5

sm3

Չնայած սարքը վաղուց է թողարկվել, ներկա պահին այն շարունակում է մնալ Meizu-ի լավագույն արտադրանքը: Սարքն ունի 5,7 դյույմանոց FullHD էկրան, Exynos 7420 պրոցեսոր, 3/4 ԳԲ օպերատիվ և 32/64 ԳԲ ներքին հիշողություն, 21 ՄՊ տեսախցիկ և երկակի LED ֆլեշ:

Մարտկոցի հզորությունը կազմում է 3050 մԱժ՝ mCharge 2.0-ով (65% լիցքավորում ընդամենը 30 րոպեում): Meizu Pro 5-ը, ինչպես և բոլոր Mi 5 սարքերը, արժե 400 դոլար:

ZUK Z1

sm4

ZUK-ը Lenovo-ի բրենդն է, որի խնդիրը դարձել է OnePlus-ի հետ մրցակցելը: ZUK Z1-ն ունի չորս միջուկային Snapdragon 801 պրոցեսոր, 5,5 դյույմանոց FullHD էկրան, 13 ՄՊ հիմնական ու 8 ՄՊ դիմային տեսախցիկներ, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն: Ունի Type C USB պորտ: Մարտկոցի հզորությունը 4100 մԱժ է: Արժեքը 283 դոլար է:

Oppo F1 Plus

sm5

Ունի 16 ՄՊ դիմային տեսախցիկ: Առանձին կարելի է նշել Helio P10 պրոցեսորը: Ունի 5,5 դյույմանոց FullHD էկրան, 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողություն, ունի նաև MicroSD քարտի հնարավորություն՝ մինչև 128 ԳԲ տարողությամբ: Հիմնական տեսախցիկի թույլատրելիությունը 13 ՄՊ է: Ունի մատնահետքի սկաներ, երկու SIM քարտի հնարավորություն: Սարքը շուտով հասանելի կլինի և կարժենա 289 եվրո:

Աղբյուրը՝ Android Insider