Google Voice Access-ը թույլ է տալիս ամբողջովին կառավարել բջջայինը ձայնային հրահանգների միջոցով

Google Voice Access-ը թույլ է տալիս ամբողջովին կառավարել բջջայինը ձայնային հրահանգների միջոցով

Այժմ Google-ը հնարավորություն է տալիս օգտատերերին կառավարել իրենց Android սմարթֆոնները ձայնային հրահանգների շնորհիվ:

Դեռևս հասանելի է հավելվածի բետա-տարբերակը, որի միջոցով հնարավոր է սմարթֆոնին որոշ ուղղորդիչ հրահանգեր տալ, օրինակ` Go home կամ Tap go back: Հնարավոր կլինի նաև ձայնի միջոցով հավաքել ցանկացած տեքստ` այն հավաքելու փոխարեն: Այս ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր չեն կարողանում բռնել հեռախոսը ձեռքերում, սակայն կարողանում են աշխատել և խոսել դրանով: Դուք կարող եք փարձարկել հավելվածը անցնելով այս հղումով:

Աղբյուրը` Lifehacker