Wistron-ը կթողարկի Lucid VR LucidCam վիրտուալ իրականության տեսախցիկներ

Wistron-ը կթողարկի Lucid VR LucidCam վիրտուալ իրականության տեսախցիկներ

Lucid VR ընկերությունը հայտարարել է, որ ստացել է 2,1 մլն դոլար ֆինանսավորում և համագործակցության պայմանագիր է կնքել աշխարհի ամենամեծ էլեկտրոնիկա արտադրող պայամանագրային ընկերություններից մեկի՝ Wistron-ի հետ:

Ըստ կնքած համաձայնագրի պայմանների` Wistron-ը պետք է թողարկի ստերեոսկոպիկ պանորամա նկարող վիրտուալ իրականության LucidCam տեսախցիկներ՝ արտադրված Lucid VR մասնագետների կողմից:

վռ1

LucidCam տեսախցիկը նկարահանում է ստերեոսկոպիկ վիդեո` 180° աստիճան դիտանկյունով, որը հնարավոր է միանգամից տեսնել սմարթֆոններում՝ օգտագործելով Google Cardboard-ը, կամ վիրտուալ իրականության սարքերում:

վռ2

Ֆինանսավորմանը, բացի Wistron-ից, մասնակցել են նաև S2 Capital, Lab360, TEEC Angel Fund, 17 Miles Technology և այլ ներդրողներ:

Առաջին միջոցները, որոնք անհրաժեշտ են եղել արտադրության կազմակերպման համար, հավաքվել են անցած տարվա վերջին Indiegogo-ի կայքի օգնությամբ: Ընկերության մասնակիցներն առաջինը կստանան տեսախցիկը, իսկ դա տեղի կունենա տարեվերջին:

Աղբյուրը՝ Lucid VR