Amazon-ը փորձում է զբաղեցնել Netflix-ի տեղը

Amazon-ը փորձում է զբաղեցնել Netflix-ի տեղը

Անկասկած է այն, որ Netflix-ն իր ոլորտում առաջատարն է: Այն հնարավորություն է տալիս միլիոնավոր մարդկանց ամեն օր դիտել իրենց սիրած կատակերգությունները, ֆիլմերը, սերիալները և այլն: Կապ չունի, թե որտեղ է այդ պահին գտնվում օգտատերը, նա կարող է դիտել իր սիրած հեռուստահաղորդումները սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով` երբ ցանկանա և որտեղ ցանկանա: Netflix-ը միշտ մարտնչել է Hulu-ի և ևս մի քանի այլ նմանատիպ ծառայությունների հետ` առաջատարը լինելու համար, սակայն շուտով այն կունենա ևս մեկ մրցակից` Amazon-ը:

Վերջինս պլանավորում է գործարկել իր նոր ծառայությունը, որը հնարավորություն կտա օգտատերերին օնլայն դիտելու վերջիններիս սիրած հաղորդումները: Սակայն ամենաէականն այն է, որ վերջինիս ծառայությունը ուղիղ մեկ դոլարով ավելի մատչելի կլինի, քան Netflix-ինը` ընդամենը 8.99 դոլար:

Amazon-ը նաև հայտարարել է, որ իր Prime բաժանորդագրությունը, որն արժի 99 դոլար և առաջարկում է ֆիլմերի և հեռուստածրագրերի անսահմանափակ դիտում, նույնպես կառաջարկվի ամսական տարբերակով, որը կարժենա 10.99 դոլար և բաժանորդները հնարավորություն կունենան իրենց ցանկացած ամսին դադարեցնել այն, այնուհետև նորից բաժանորդագրվել` այսպիսով տնտեսելով բավականին գումար:

Իհարկե, Netflix-ն ունի մի շարք մեծ հաջողություն գրանցած ծրագրեր, որոնք անընդհատ ապահովում են բաժանորդների աճը: Սակայն Amazon-ն ունի բացառիկ իրավունք՝ ցուցադրելու HBO ընկերության հին ծրագրերը, և այն նաև պայմանագիր է ստորագրել ռեժիսոր Վուդի Ալենի հետ` մի շարք հեռուստաֆիլմերի ցուցադրության համար: Սկզբանական շրջանում, ըստ մասնագետների, Netflix-ն առավելություն ունի Amazon-ի նկատմամբ` նույնիսկ լինելով 1 դոլարով ավելի թանկ, սակայն վերջինս ունի բոլոր հնարավորությունները ժամանակի ընթացքում հասնելու Hetflix-ին և առաջարկելու հեռուստածրագրերի ավելի լայն ընտրանի:

Դեռևս խոսք չկա այն մասին, թե երբ է կոնկրետ Amazon-ը մեկնարկելու իր նոր ծառայությունը:

Աղբյուրը` Phonearena