HP-ի նոր խրոմբուքը կունենա 16 ԳԲ օպերատիվ հիշողություն

HP-ի նոր խրոմբուքը կունենա 16 ԳԲ օպերատիվ հիշողություն

HP ընկերությունը պատրաստվում է բավականին հետաքրքիր խրոմբուք թողարկել: Սպասվող սարքի մայր պլատան կունենա Chell անունը, իսկ պրոցեսորի օպերատիվ հիշողություն կկազմի 16 ԳԲ: Հասարակ խրոմբուքի համար այսքան մեծ ծավալի օպերատիվ հիշողությունը միանշանակ շատ է: Թողարկման պատրաստվող սարքի թղթաբանության մեջ նշվում է նաև վիրտուալ իրականության ֆունկցիայի մասին («Add VR config settings»), սակայն դեռևս հայտնի չէ, թե այն ինչի համար է ծառայելու:

Հավանական է, որ նորությունը հանրությանը կներկայացվի այս տարի կայանալիք Google I/O միջոցառման ժամանակ:

Աղբյուրը` ChromeStory

Բաժիններ: Համակարգչային