Վերնաշապիկ, որը կօգնի զբոսաշրջիներին հաղթահարել լեզվական խոչընդոտները

Շվեյցարիայի երեք բնակիչ նոր մեթոդ են հորինել` զբոսաշրջիկների համար այլ երկրներում լեզվական բարդությունները լուծելու համար: Նրանց կողմից ստեղծված վերնաշապիկը կոչվում է Iconspeak: Այն իրենից ներկայացնում է հասարակ կտորե վերնաշապիկ, որի վրա տպված են 40 պիկտոգրամներ՝ զբոսաշրջիկներին ամենից շատ հետաքրքրող 40 թեմաներով:

Վերնաշապիկի վրա պատկերված են այնպիսի բաներ, ինչպիսիք են, օրինակ` գնացքը, հեռախոսը, գարեջրի բաժակը, զուգարանը, wi-fi կապը և դեղատուփը: Ենթադրվում է, որ Iconspeak-ի տերն իր վերնաշապիկի վրա պարզապես ցույց կտա այն բանը, որն իրեն անհրաժեշտ է և դիմացինը հեշտությամբ կհասկանա:

Գաղափարը ստարտափերների մոտ առաջացել են այն ժամանակ, երբ նրանք ճամփորդում էին Ասիայով մեկ` 2013-ին: Արդեն 2015-ի վերջին նրանք սկսել են վերնաշապիկների օնլայն վաճառքը:

Ստեղծողներից մեկը վստահեցնում է, որ օգտագործել է այն Նորվեգիայում, և գաղափարը հիանալի է աշխատել:

Բացի վերնաշապիկներից` տարբեր գույների և ձևերի, ընկերության կայքում հնարավոր է գտնել նաև գլխարկներ և պայուսակներ` տուրիստական նշաններով:

Աղբյուրը` Today