Umi Super սմարթֆոնը հնարավոր է ունենա կրկնակի տեսախցիկ և անշրջանակ էկրան

Մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ UMi Touch սմարթֆոնից հետո արտադրողը կառաջարկի լսարանին նոր սարք, որը կկոչվի UMi Touch X և կտարբերվի անշրջանակ էկրանով:

Այժմ էլ չինական աղբյուրները հայտնում են, որ UMI Touch X-ը վերանվանվել է UMI Super: Հիշեցնենք, որ անոնսի ժամանակ UMi Touch-ը կոչվում էր UMi Apollo:

Վերադառնալով UMI Super-ին՝ նշենք, որ լուսադիոդային ֆլեշի պատուհանը ծածկում է երկրորդ տեսախցիկի մոդուլը, սակայն, հիշելով Meizu Pro 6-ը, կարելի ենթադրել, որ իրականում սմարթֆոնն ունի ընդամենը մեկ տեսախցիկ, բայց վերջինիս օգնում է լազերային ֆոկուսի համակարգը:

Մեկ բան է հասկանալի, որ սմարթֆոնների կրկնակի տեսախցիկները, ինչպիսիք LG G5-ինը կամ Huawei P9-ինն են, կդառնան այս տարվա նոր տրենդը:

Աղբյուրը՝ Gizchina