Beeline-ն առաջատար է լայնաշերտ ինտերնետի բաժանորդների, իսկ VivaCell-ը` հեռախոսով ինտերնետից օգտվողների թվով

Վերջերս հրապարակված հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունների (Ucom, Orange, Beeline, VivaCell MTS, Rostelecom, Interactive) 2015 թվականի վերջին եռամսյակի հաշվետվություններից պարզ է դառնում, որ լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թվով առաջատարն է Beeline-ը` 147.147 բաժանորդով: Նույն ցուցանիշով երկրորդ տեղում է Orange-ը (այս ժամանակահատվածում Orange-ի ցուցանիշները դեռևս ներկայացվում են առանձին, սակայն 2016-ի առաջին եռամսյակից սկսված դրանք կներկայացվեն Ucom-ի հետ միասին), որի բաժանորդների թիվը կազմել է 130.962 օգտատեր: Իսկ երրորդ տեղը գրավում է Ucom-ը, որն ունի 75.388 բաժանորդ: Չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղում են համապատասխանաբար VivaCell MTS-ը, Rostelecom-ը և Interactive-ը, որոնց բաժանորդների թիվը կազմում է` համապատասխանաբար 70 843, 34 173 և 4 985 :

tokos 1

Հավելենք նաև, որ Beeline-ի` հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2015թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 331 736, Orange-ի դեպքում այս ցուցանիշը կազմել է 277 473, իսկ VivaCell MTS-ի` 1 061 110: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ամենաշատ բջջային բաժանորդներ ունի VivaCell-MTS-ը: