Samsung-ը թողարկել է վարդագույն Galaxy S7

«Ոսկյա վարդագույնը» դառնում է թրենդ էլեկտրոնիկա արտադրող ընկերությունների շրջանում: Հետևելով Apple-ի օրինակին, որն այդ գույնով ոչ միայն սմարթֆոններ, այլև պլանշետներ է թողարկում, Samsung-ը ևս չցանկացավ հետ մնալ նորաձևությունից:

Կորեական ընկերությունը հայտարարել է իր առաջատար Galaxy S7 և Galaxy S7 edge սմարթֆոնների pink gold (ոսկյա վարդագույն) մոդելների թողարկման մասին: Առայժմ տվյալ սմարթֆոնները վաճառվում են միայն Հարավային Կորեայում:

Հիշեցնենք, որ Galaxy S7 և S7 edge սմարթֆոնների ներկայացման ժամանակ խոսվել է 4 գունային տարբերակների մասին՝ սև, արծաթագույն, ոսկեգույն և սպիտակ: Սակայն իրականում շուկայում հիմնականում ներկայացված են միայն առաջին երեքը: Արդյո՞ք վարդագույն մոդելը սպիտակի պես «անհասանելի» կլինի, թե ոչ, դեռ պարզ չէ:

Աղբյուրը՝ SlashGear