YouTube-ում կավելացվի պանորամիկ հոլովակների հեռարձակման հնարավորություն

YouTube-ում կավելացվի պանորամիկ հոլովակների հեռարձակման հնարավորություն

Ինչպես հայտնել է Google ընկերությունը, որին պատկանում է YouTube վիդեոհոսթինգը, տվյալ պահին իրականացնվում է 360 աստիճան դիտանկյամբ տեսահոլովակի հեռարձակման ֆունկցիայի գործարկում:

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ YouTube-ում հայտնվեցին առաջին պանորամիկ տեսահոլովակները, հիմա արդեն արտադրողները արել են ևս մեկ կարևոր քայլ այդ ուղղությամբ: Google-ի կարծիքով՝ նոր հնարավորությունը թույլ կտա հետևել համերգներին և այլ իրադարձություններին այնպես, ասես Դուք գտնվում եք տվյալ վայրում, որտեղից իրականացվում է հեռարձակումը: Իհարկե, ներկայության էֆեկտը ավելի կուժեղանա վիրտուալ իրականության սարքեր օգտագործելու դեպքում, որոնք կապահովեն գլխապտույտները:

ջազ

Այս ամենի հետ մեկտեղ YouTube-ում իրականացվում է տարածական հնչյունի հնարավորությունը, որը թույլ կտա կողմնորոշվել, օրինակ, նվագախմբի որ մասում է գտնվում կիթառահարը, իսկ որ մասում՝ ջութակահարը:

Աղբյուրը՝ YouTube

Բաժիններ: Աշխարհ