6 նկարիչներ ստեղծագործում են լույսերով

Google ընկերությունը հանձնարարել է վեց նկարիչների նկարել և ստեղծագործել լույսերով՝ օգտագործելով ընկերության վիրտուալ նկարչության Tilt Brush հավելվածը: Ընկերությունը նկարահանել է ողջ գործընթացը, թե ինչպես են նկարիչներն աշխատում իրենց գլուխգործոցների վրա: Թիմն օգտագործել է Kinect, որպեսզի նկարահանի նկարիչներին Tilt Brush հավելվածով աշխատելիս:

Քանի որ նախագիծը Chrome-ի փորձարկումն է, Դուք կարող եք տեսնել բոլոր տեսահոլովակները «Virtual Art Sessions» կոչվող շարքում՝ առանց վիրտուալ իրականության գլխակալի: Դուք նույնիսկ կարող եք բեռնել տեսանյութերը՝ դիտելու գործընթացը տարբեր անկյուններից, ներառյալ նկարչի դիրքից:

Աղբյուրը՝ Engadget