Opera դիտարկչում հայտնվել է անվճար VPN հնարավորություն

Windows և OS X ՕՀ-ի համար նախատեսված Opera Dev դիտարկչում հայտնվել է ներկառուցված VPN ծառայություն` առանց սահմանափակումների:

VPN ծառայությունները թույլ տալիս պահպանել տվյալների գաղտնիությունը, թաքցնել կամ փոփոխել օգտագործողի գտնվելու վայրը և արգելափակված ռեսուրսներ մուտք գործելու թույլտվություն ստանալ:

Նման ծառայություներ առաջարկող որակյալ պրովայդեր գտնելը շատ դժվար է: Շատ հաճախ դա բավականին մեծ ծախսերի հետ է կապված: Այժմ այդ խնդիրը կարելի է համարել լուծված` շնորհիվ Opera Dev դիտարկչի:

Նոր հնարավորությունը հասանելի է դիտարկչի վերջին տարբերակում: Ներկառուցված VPN-ը օգտագործելու համար անհրաժեշտ է մտնել «Կարգավորումներ» բաժինը և միացնել «Գաղտնիություն և անվտանգություն» ֆունկցիան:

Կիրառելով այս հնարավորությունը՝ կարելի է թաքցնել IP-հասցեն կամ հնարավորություն ստանալ մուտք գործել տարածաշրջանային ռեսուրսներ: Opera Dev-ի մասնագետները հայտնում են նաև տրաֆիկի անսահամափակ կիրառման հնարավորության մասին: Այժմ հասանելի են ԱՄՆ-ի, Կանադայի և Գերմանիայի սերվերները: Ընկերությունից հայտնել են նաև, որ ծառայության կայունացման հետ մեկտեղ հասանելի կլինեն ավելի շատ թվով սերվերներ:

Աղբյուրը` Lifehacker