ZUK ստարտափը ներկայացրել է Z2 Pro սմարթֆոնը

Չինական ZUK ստարտափը, որն աջակցություն ունի տեղական Lenovo ընկերության կողմից, աշխարհին է ներկայացրել իր Z2 Pro առաջատար սմարթֆոնը՝ Android 6.0 (Marshmallow) օպերացիոն համակարգով և ֆիրմային ZUI 2.0-ով:

Սարքն ունի Super AMOLED 2.5D էկրան՝ 5,2 դյույմ անկյունագծով և 1920 × 1080 կետ (Full HD) թույլատրելիությամբ: Լուսավորությունը հասնում է 500 խորանարդ մետր, դինամիկական հակադրությունը 100 000:1 է: Ապահովվում է հարյուր տոկոսանոց NTSC լուսային տարածության: Կողմերի շրջանակների լայնությունը կազմում է ընդամենը 1,41 մմ:

Որպես պրոցեսոր օգտագործվում է Qualcomm Snapdragon 820-ը, որը պարունակում է չորս Kryo միջուկ` մինչև 2,15 ԳՀց տակտային հաճախականությամբ, ունի Adreno 530 կոնտրոլլեր և X12 LTE մոդեմ: Սմարթֆոնը հասանելի կլինի 4 և 6 ԳԲ LPPDR4 օպերատիվ հիշողությամբ և ներքին մոդուլով՝ համապատասխանաբար 64 և 128 ԳԲ տարողությամբ:

zuk2

Հիմնական տեսախցիկի թույլատրելիությունը 13 մեգապիքսել է, ունի ISOCELL սենսոր, երկտոն լուսադիոդային ֆլեշ, ֆազային ավտոֆոկուս, տեսազանգ և սելֆի նկարահանում, որոնք արվում են 8 մեգապիքսել թույլատրելիությամբ դիմային տեսախցիկով:

Սմարթֆոնը ենթադրում է սենսորների հարուստ հավաքածու:

zuk3

Կառուցվածքի մեջ մտնում են Wi-Fi 802.11a/b/g/n/ac (2,4/5 ԳՀց) ադապտերը և Bluetooth 4.1-ը, GPS ընդունիչը, USB 3.1 Type-C պորտը: Արտաքին տվյալներն են՝ 145,4 × 70,5 × 4,6–7,45 մմ, քաշը՝ 145 գրամ: Մարտկոցի հզորությունը 3100 մԱժ է:

ZUK Z2 Pro-ն հնարավոր է ձեռք բերել 420 դոլարով՝ 6 ԳԲ հիշողության պարագայում:

Աղբյուրը՝ fonearena.com