Apple-ը մինչ այժմ չի հաստատել այն, որ աշխատանքներ է տանում էլեկտրական կիսաինքնավար ավտոմեքենաների ստեղծման վրա, սակայն, եթե այդ շշուկները ճիշտ են, ապա նրան անհրաժեշտ կլինի ավտոարտադրող խոշոր ընկերության օգնությունը, որը կօգնի նրան կողմնորոշվել ավտոարդյունաբերության ոլորտում:
Ըստ գերմանական Handelsblatt բիզնես հանդեսի՝ BMW-ն և Daimler-ը արդեն իսկ դադարեցրել են բանակցությունները Apple-ի հետ վերջինիս ավտոմեքենաշինական նախագժի շուրջ, որը կոչվում է «Project Titan»:
Ըստ նույն աղբյուրի՝ բանակցությունները ձախողվել են ընկերությունների միջև առաջացած տարաձայնությունների հետևանքով, որոնք կապված էին տվյալների պահպանման հետ: Apple-ը ցանկանում է, որ ավտոմեքենաները սերտորեն փոխկապակցված լինեն իր ամպային տեխնոլոգիաների հետ, իսկ գերմանական ավտոարտադրողների համար սեփական օգտատերերի անվտանգությունն ամենակարևոր տարրերից մեկն է:
BMW-ի հետ բանակցությունները ավարտվել են դեռևս անցած տարի, իսկ Daimler-ի հետ` վերջերս:
Apple-ի հավանական գործընկերներից է կանադա-ավստրիալական արտադրող Magna-ն:
Աղբյուրը` The Verge