Լավագույն Android սմարթֆոնները, որոնք հնարավոր է գնել 2016-ի ապրիլին

Եթե Դուք մտածում եք նոր Android-սմարթֆոն ձեռք բերելու մասին, սակայն բազմաթիվ առաջարկների միջից չեք կարողանում ընտրել Ձեզ հարմար տարբերակը, ապա ittrend-ի կօգնի Ձեզ այդ հարցում` ներկայացնելով լավագույն տարբերակները: Նկատի առեք միայն այն, որ խոսքը չի գնալու բյուջետային մոդելների մասին:

Galaxy S7 Edge

Best Android Smartphones 2016 2

Samsung-ի սմարթֆոնները, սկսած չորրորդ սերնդից, բավականին հաջողված են բոլոր առումներով: TouchWiz-ը բավականին լավ է իրեն դրսևորում, իսկ տեսախցիկի և սարքի արտադրողականության որակի մասին խոսելն ավելորդ է` դրանք ամենաբարձր որակի են:

Դիզայնի տեսանկյունից Galaxy S7 Edge-ը նույնպես չունի մրցակիցներ: Առաջին անգամ, չհաշված Galaxy S6-ը, Samsung-ը թողարկեց իրոք յուրահատուկ մի սարք` գեղեցիկ և ընդգծված:

LG G5

Best Android Smartphones 2016 3

Ընդամենը երկու շաբաթ առաջ ներկայացված այս առաջատար սմարթֆոնը զբաղեցնում է ցուցակի երկրորդ տեղը: LG G5-ը շատ գրավիչ է իր յուրահատուկ լինելով և բարձր արտադրողականության տեսանկյունից: Եվ չնայած, որ այս նորույթը դժվար թե կարողանա գերազանցել Samsung-ի վերջին սմարթֆոնին, այն շատ դուր կգա նրանց, ովքեր նախընտրում են բարձր արտադրողականությունը և մարտկոցի շարժական լինելը:

Galaxy Note 5

Best Android Smartphones 2016 4

Չնայած իր պատկառելի տարիքին, հինգերորդ սերնդի այս սարքը բավականին մրցունակ է: Այն իր գնորդներին առաջարկում է մարտկոցի արդյունավետ աշխատանք, արագություն և S Pen ստիլուս:

Nexus 6P

Google-Nexus-6P

Nexus-ի երբևէ ներկայացրած լավագույն սմարթֆոններից մեկը: Բացի բարձր արտադրողականությունից և օգտագործված որակյալ նյութերից՝ Nexus 6P-ն առանձնանում է իր բարձր որակի տեսախցիկով և ներկառուցված դեկտիլոսկոպիկ սենսորով: Սարքի ևս մեկ առավելություն է համարվում Google-ի կողմից արված թարմացումներն ամենաառաջինը ստանալը: Սրա համար իրոք արժի վճարել, հատկապես, եթե Դուք Google-ի երկրպագու եք:

Մենք փորձեցինք ներկայացնել մի քանի ամենաթարմ և նորարար Android սմարթֆոններ, սակայն շուտով սպասվում են նաև նոր մոդելներ, այնպես որ հետևեք նորություններին և ընտրեք Ձեր պահանջներին համապատասխան սմարթֆոնը: