Հայոց ցեղասպանությանը նվիրված «Կարմիր կարկուտ … որովհետև այն երբեք չի ավարտվում» ֆիլմը կարելի է դիտել արդեն առցանց

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Կարմիր կարկուտ …որովհետև այն երբեք չի ավարտվում» ֆիլմը-վիդեոարտը ապրիլի 24-ից սկսած կարելի է դիտել արդեն առցանց հարթակներում:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի ունեցել 2015 թ.-ին Պրահայի 13-րդ ﬕջազգային Քվադրինալեին, որտեղ «Էյվա» արվեստների հիմնադրամը շուրջ 70 օտարերկյա մասնակից երկների կողքին Հայաստանը ներկայացրեց «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով, որի գլխավոր մասն էր կազմում «Կարմիր կարկուտ …որովհետև այն երբեք չի ավարտվում» ֆիլմ-վիդեոարտը:

Մեկ տարվա ընթացքում՝ աշխարհի մի շարք երկրներում ցուցադրվելուց հետո, ս. թ. ապրիլի 24-ից «Կարմիր կարկուտ …որովհետև այն երբեք չի ավարտվում» ֆիլմ-վիդեոարտը հնարավորություն կունենաք դիտելու www.eiva.am կայքում:

Ֆիլմ-վիդեոարտի գաղափարային հիմքը՝ հայ ազգին Ցեղասպանության ժամանակ օգնություն ցուցաբերած նորվեգուհի ﬕսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողﬕց արված «Մի քանի փոքրիկ հայ աղջիկներ իրենց տիկնիկների հետ» (Մուշ, Արևմտյան Հայաստան, 1910 թ.) վավերագրական լուսանկարի պատմությունն է: 1915թ.-ին Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպած Հայոց ցեղասպանության զոհ դարձած հազարավոր երեխաների շարքում նաև այս երեխաներն էին: Լուսանկարում պատկերված երեխաների դառը ճակատագրերի մասին իրական պատմությունը ֆիլմի հեղինակներին է պատմել Բոդիլ Բիորնի թոռ՝ Յուսի Բիորնը:

Ֆիլմ-վիդեոարտի երաժշտության հեղինակն է հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր ՝ Տիգրան Համասյանը, ով նորովի մշակում և հնչողություն է տվել ֆիլմի գաղափարային մաս կազմող Ներսես Շնորհալու «Նոր Ծաղիկ» հոգևոր տաղին:

Ֆիլմ-վիդեոարտի հեղինակ-արվեստագետներն են Նելլի Բարսեղյանը, Լիլիթ Ստեփանյանը, ռեժիսորը Վահան Ստեփանյանն է, իսկ ֆիլմի տնօրենը՝ Լիա Մխիթարյանը: