Facebook-ը նոր ծրագիր է մշակում լուսանկարների և վիդեոների համար

Facebook-ը նոր ծրագիր է մշակում լուսանկարների և վիդեոների համար

Facebook ընկերությունը զբաղված է ամբողջովին նոր ծրագրի մշակմամբ, որը լինելու է ինքնուրույն հավելված ֆոտո և վիդեոնկարահանման, մուլտիմեդիա պարունակող կոնտենտի փոխանակման համար: Ծրագրի նախատիպը շատ նման է Snapchat-ին, բայց ուղիղ հեռարձակման հնարավորությամբ:

Նոր ծրագիրը, որը հնարավորություն է տալիս կիսվել կոնտենտով, Facebook-ի համար առաջինը չէ: Ինքն իրենց անհետացող հաղորդագրություններով Snapchat մեսենջերը գնելու անհաջող փորձից հետո 2014թ.-ի ամռանը ընկերությունը թողարկեց Slingshot-ը՝ նկարներով և վիդեոներով փոխանակվելու համար: Մրցակցի նման այն թույլ է տալիս ավտոմատ կերպով ջնջել ուղարկած կոնտենտը որոշ ժամանակ անց: Ավելի վաղ սոցցանցը թողարկել էր նաև Camera-ն՝ նկարների և վիդեոների մշակման համար, բայց այդ ծրագրերից և ոչ մեկը հաջողություն չունեցավ:

Այժմ Facebook-ի օգտատերերն աստիճանաբար ավելի հազվադեպ են սեղմում «Like» կոճակն ու կիսվում կոնտենտով, այս խնդիրը լուծելու համար սոցցանցը պարբերաբար նոր հավելվածներ է գնում կամ ստեղծում: Պատահական չէ, որ անցած ամիս այն հայտարարեց բելառուսական Masquerade ստուդիայի գնման մասին: Facebook-ը մշտապես ավելացնում է նաև այլ ֆունկցիաներ, որպեսզի դրդի օգտատերերին փոխանակվել կոնտենտով: Օրինակ՝ On This Day-ը հիշեցնում է նրանց հին հրապարակումների մասին և առաջարկում կիսվել ընկերների հետ:

Աղբյուրը՝ The Wall Street Journal