Այս ձեռնոցները ժեստերի լեզուն վերափոխում են խոսքի

Ժեստերի լեզուն հիանալի գործիք է, բայց շատ մարդիկ չեն կարողանում դա օգտագործել, ինչը կարող է խնդիր առաջացնել ժեստերի լոզվով խոսող և մնացած մարդկանց հաղորդակցության միջև:

Բայց այդ հաղորդակցության խոչընդոտը շուտով հնարավոր է ընդմիշտ մնա անցյալում, քանզի Վաշինգտոնի համալսարանի երկու շրջանավարտներ ստեղծել են մի զույգ ձեռնոց, որը ժեստերի լեզուն վերածում է խոսքի կամ տեքստի:

SignAloud կոչվող նորարարությունը բաղկացած է մեկ զույգ ձեռնոցից, որը պարունակում է կրողի ձեռքի դիրքերը և շարժումները ձայնագրող սենսորներ:

Այս տվյալները Bluetooth-ի միջոցով ուղարկվում են կենտրոնական համակարգչին, որը ճանաչում է շարժումներն ու արտաբերում դրանք խոսափողի միջոցով:

Չնայած սա ժեստերի թարգմանության համար նախատեսված առաջին սարքը չէ, այն ամենահարմարավետ և հեշտ կիրառելի սարքերից մեկն է:

Աղբյուրը՝ Techradar