Apple-ը շարժվում է Microsoft-ից և Google-ից տարբերվող ճանապարհով

Apple-ը շարժվում է Microsoft-ից և Google-ից տարբերվող ճանապարհով

Օրերս Ars Technica-ի հրապարակած տվյալներից պարզ դարձավ, որ Google Play-ը շուտով կընդլայնի իր ծառայությունների աշխարհագրությունը և հասանելի կդառնա նաև Chrome OS-ով աշխատող սարքերի համար:

Ակնհայտ է դառնում, որ Google-ը փորձում է միավորել իր երկու ՕՀ-երը` Android-ը և Chrome OS-ը, մեկ հզոր համակարգ ստանալու համար, որը հասանելի կլինի թե´ սմարթֆոնների, թե´ պլանշետների և այլ սարքերի համար:

Apple etc 2

Սա բավականին կհեշտացնի հավելվածներ ստեղծողների աշխատանքը և կմեծացնի նրանց հնարավորությունները: Սա նաև ձեռնտու է տեխնոլոգիական աշխարհի հսկաների համար:

Microsoft-ը նույնպես ընտրել է ընկերության զարգացման այս ճանապարհը` միավորել իր բոլոր ՕՀ-երը մեկի մեջ, և նա հասել է դրան Windows 10-ի շնորհիվ: Այժմ, եթե Դուք գնեք Dell PC, Xbox One վիդեո խաղային համակարգ, Surface պլանշետ, Lumia սմարթֆոն կամ HoloLens հոլոգրաֆիկ սարք, Դուք կստանաք Windows 10 ՕՀ-ով աշխատող սարք:

Apple-ը, որը հանդիսանում է աշխարհի ամենահարուստ ընկերություններից մեկը, ունի առնվազն չորս ՕՀ. Mac-ը ունի OS X, iPhone-ը և iPad-ը` iOS, Apple Watch-ը` WatchOS, իսկ Apple TV-ն`  tvOS:

Կարծես թե Apple-ը չի պատրաստվում հետևել իր մրցակիցներին և միավորել բոլոր ՕՀ-երը մեկում, այլ նույնիսկ ավելի է բարդացնում ծրագարվորողների կյանքը` պահանջելով, որ Apple Watch-ի բոլոր հավելվածները լինեն նախատեսված միայն դրա համար:

Սակայն Apple-ին դժվար է մեղադրել նման քաղաքականություն ընտրելու համար: MIcrosoft-ի միավորման քաղաքականությունը հիանալի տեսք ունի միայն թղթերի վրա, սակայն իրականում այն վնասներ է բերում ընկերությանը և չի գոհացնում ծրագրավորողներին: Google-ը նույնպես բախվում է այս խնդրին:

Apple etc 1

Սակայն Apple-ը փորձում է կատարել որոշ փոփոխություններ իր ռազմավարության մեջ: Շշուկներ են պտտվում այն մասին, որ ընկերությունը պատրաստվում է փոխարինել MacBook-ի պրոցեսորը ARM հիմքով պրոցեսորով, որն օգտագործվում է iPhone-ում: Այսինքն՝ հնարավոր կլինի Mac-ի համար նախագծված ծրագիրն օգտագործել iPhone-ի վրա և հակառակը: Սպասենք և տեսնենք, թե ինչ շարունակություն կստանա այս քաղաքականությունը:

Աղբյուրը` Business Insider