Եվրամիությունը 1 մլրդ եվրո կհատկացնի քվանտային համակարգիչ ստեղծելու համար

Եվրամիությունը 1 մլրդ եվրո կհատկացնի քվանտային համակարգիչ ստեղծելու համար

Եվրոպական միությունը նախատեսում է խթանել արդյունաբերությունը՝ թվայնացնելով այն և օգտագործելով ազգային ծրագրերը, որոնք իրականացվում են տվյալ ոլորտում: «Թվայնացումը» նախատեսվում է անցկացնել ծրագրի բոլոր մասնակիցների համատեղ ֆինանսավորման միջոցով: Վերափոխումը կապահովեն միասնական տվյալների հավաքածուն և դրանց կենտրոնացած օգտագործումը, որոնք կրճատում են նյութական միջոցների և ժամանակի վատնումը: Ըստ առկա գնահատականների՝ համատեղ ծրագրի իրականացումը կկարողանա բերել տարեկան 110 մլրդ դոլարի եկամուտ մոտակա հինգ տարվա ընթացքում:

Ծրագիրը նախատեսում է ջանքերի կոորդինացում և մշակումների ստանդարտացում: Ուղղորդված աշխատանքի ընթացքում կկատարվեն ամպային և քվանտային հաշվարկներ: Այս նպատակների համար կհատկացվեն նշանակալի միջոցեր՝ 3,5 մլրդ եվրո տվյալների ենթակառուցման, 1 մլրդ եվրո քվանտային համակարգիչ ստեղծելու համար: Նախագծի մասնակիցների խնդիրը տվյալ մշակումներին կիրառական բնույթ տալն է: Ակնկալվում է, որ ծրագիրը կապահովի արդյունք ամենատարբեր ոլորտներում:

Աղբյուրը՝ Եվրոպական հանձնաժողով