Apple-ի iPhone-ի փոխանակման ծրագիրն այժմ հասանելի է առցանց

Apple-ի iPhone-ի փոխանակման ծրագիրն այժմ հասանելի է առցանց

Apple-ի iPhone-ի փոխանակման ծրագիրն այժմ հասանելի է օնլայն, ինչը նշանակում է, որ Դուք ստիպված չեք լինի գնալ խանութ, եթե ուզում եք ամեն տարի ստանալ ամենավերջին սարքը: Որպես հիշեցում նշենք, որ ընկերությունը թողարկել է ծրագիրն այն ժամանակ, երբ նրկայացրեց iPhone 6s և 6s Plus սմարթֆոնները՝ թույլ տալով գնել դրանք սկսած ամսական 32 դոլարից, 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Մեկ տարի անց Դուք կարող եք փոխարինել Ձեր հին iPhone-ը նորով, եթե Դուք կցանկանաք բաժանորդագրվել ևս 24 ամսով:

Երբ ծրագիրը մեկնարկեց, Apple-ը չէր ընդունում կոտրված էկրանով iPhone-ներ, սակայն այժմ ընկերությունը սկսել է ընդունել նաև վնասված մոդելներ։

Ծրագրին մասնակցելու համար այցելեք այստեղ:

Աղբյուրը՝ MacRumors

Բաժիններ: Մոբայլ