Disney-ը կօգտագործի Nokia-ի ստեղծած վիրտուալ իրականության տեսախցիկը ֆիլմերի նկարահանման համար

Disney-ը կօգտագործի Nokia-ի ստեղծած վիրտուալ իրականության տեսախցիկը ֆիլմերի նկարահանման համար

Պատկերացրեք, որ Դուք դիտում եք որևէ հայտնի հոլիվուդյան ֆիլմ և կարող եք տեսնել ոչ միայն այն կադրերը, որ նկարահանել է ռեժիսորը, այլև այն, թե ինչ է տեղի ունեցել հենց նկարահանման հրապարակում:

Հոլիվուդյան Disney ընկերությունն այժմ աշխատում է՝ դիտողներին նման հնարավորություն ընձեռելու վրա: Ապրիլի 25-ին Disney-ը հայտարարել է այն մասին, որ կօգտագործի Nokia ընկերության կողմից ստեղծված վիրտուալ իրականության տեսախցիկը, որի արժեքն է 60000 ԱՄՆ դոլար, նկարահանման հրապարակում տեղի ունեցածը ցուցադրելու համար:

Nokia Ozo անունը կրող սարքը հենց այն է, ինչը կոչվում է 360 աստիճան անկյունագծով նկարահանող տեսախցիկ, որը նախատեսված է վիրտուալ իրականության ֆորմատով տեսահոլովակներ նկարահանելու համար: Այն իր վրա ունի միանգամից ութ տեսախցիկ, որոնք ուղղված են տարբեր կողմեր: Ozo-ն կարող է իրար միացնել այդ տեսախցիկների նկարահանածը և ստանալ 360 աստիճան տեսահոլովակ: Վերջնական ստացված արդյունքը վայելելու համար հարկավոր է ունենալ VR ակնոցներ, և Դուք կկարողանաք 360 աստիճանով տեսնել այն ամենը, ինչը տեղի է ունեցել այդ պահին:

Disney-ը պատրաստվում է կիրառել այս տեսախցիկը «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերթական սերիայի նկարահանումների ժամանակ, սակայն դեռևս պարզ չէ, թե կկիրառվի այն նաև այլ ֆիմերի նկարահանման ժամանակ, թե ոչ:

Ozo-ի միջոցով նկարահանված Disney-ի առաջին տեսահոլովակը վերջերս ցուցադրված The Jungle Book մուլտֆիլմի պրեմիերան էր, երբ դերասաններն անցում էին կարմիր գորգի վրայով:

Աղբյուրը` Cnet