Windows-ի թարմացումը «փչացրել» է ուղիղ եթերով հաղորդվող եղանակի տեսությունը (տեսանյութ)

Windows-ի թարմացումը «փչացրել» է ուղիղ եթերով հաղորդվող եղանակի տեսությունը (տեսանյութ)

Windows 10-ն արդեն օգտագործում է 110 մլն օգտատեր, բայց ոչ Այովայի KCCI 8 հեռուստաալիքի լրագրողները: Առավոտյան թողարկումներից մեկի ժամանակ եղանակի տեսության ընթացքում հաղորդավարուհի Մետինկա Սլեյթերը «բախվել» է Microsoft-ի հայտարարության հետ, որը հաղորդում էր օպերացիոն համակարգի՝ թարմացման համար պատրաստ լինելու մասին և հայտնվել է ուղիղ եթերում շատ անհարմար պահի:

Սլեյթերին այլ բան չէր մնում անել, քան ուղիղ եթերում կատակելը հետևյալ կերպ. «Microsoft-ն առաջարկում է թարմացնել Windows 10-ը, ի՞նչ անել»:

Աղբյուրը՝ TJournal