Melomind ականջակալները կսովորեցնեն լիցքաթափվել

Ներդրումային Kickstarter հարթակի միջոցով վերջերս ֆինանսավորում է ստացել Melomind սարքը, որը կսովորեցնի Ձեր ուղեղին հաղթահարել սթրեսը: Ծրագիրն իր մեկնարկի ընթացքում հավաքել է մոտ 72 հազար եվրո, այն դեպքում, երբ ի սկզբանե անհրաժեշտ է եղել 50 հազար եվրո: Դրամահավաքի ավարտին մնացել է դեռ 42 օր:

Ի տարբերություն սովորական ականջակալների՝ Melomind-ը ոչ միայն պարզապես նվագարկում է երաժշտությունը, այլև հետևում ուղեղի ակտիվությանը: Այս գործում օգնում են չորս էլեկտրաէնցեֆալոգրաֆիական ցուցիչները, որոնք սկանավորում են ուղեղի այն ալիքները, որոնք պատասխանատու են մարդու՝ ինչ-որ բանի վրա կենտրոնանալու ունակության համար:

Հանգստացնող երաժշտություն միացնելու համար օգտատերը պետք է սկզբում միացնի Melomind-ը iPhone-ին կամ Android սարքին (Bluetooth-ի միջոցով): Այնուհետև պետք է ներբեռնել հատուկ հավելված, կրել ԷԷԳ տեխնոլոգիայով ականջակալները և սկսել սեանսը:

մել2

Melomind-ը հետևում է ուղեղի ակտիվությանը իրական ժամանակի ռեժիմով և ուղարկում տվյալները սմարթֆոնի վրա, այդ պատճառով երաժշտությունն անընդմեջ փոխվում է՝ համապատասխան սթրեսի մակարդակի: Այն, ինչ նվագում են ականջակալները, կոչվում է սաունդթրեք, որը կտրում է առօրյա աղմուկից: Melomind-ը կարելի է օգտագործել նաև որպես սովորական ականջակալ:

Kickstarter-ում նորույթը հնարավոր է պատվիրել 280 դոլարով: Melomind ֆրանսիական ստարտափը մատակարարումը նախատեսում է սկսել մինչև տարվեվերջ:

Աղբյուրը՝ Kickstarter