Լավագույն հավելվածները` ինքնուրույն և արագ անձնագրի լուսանկար պատրաստելու համար

Լավագույն հավելվածները` ինքնուրույն և արագ անձնագրի լուսանկար պատրաստելու համար

Հաճախ են պատահում դեպքեր, երբ մեզ շատ արագ պետք են լինում լուսանկարներ անձնագրի, ID քարտի կամ այլ նպատակներով, սակայն ձեռքի տակ եղած լուսանկարները կամ շատ հին են, կամ հարմար չեն այդ նպատակով օգտագործելու համար, կամ իսպառ բացակայում են, իսկ լուսանկարչի մոտ գնալու ժամանակ չկա: Նման դեպքերում մեզ կարող են օգնության հասնել ժամանակակից տեխնոլոգիաները: Ահա մի քանի անվճար հավելվածներ, որոնք կօգնեն արագ և հեշտ պատրաստել մեզ անհրաժեշտ լուսանկարը:

Passport Photo Booth (Android , iOS)

Այս հավելվածի շնորհիվ Դուք կարող եք փոփոխել արդեն իսկ ձեռքի տակ ունեցած լուսանկարը և հարմարեցնել այն այս կամ այն նպատակի համար (CV, աշխատանքի ընդունման հայտ և այլն): Այստեղ Դուք կարող եք փոխել լուսանկարի ֆոնը, լուսանկարի չափսերը, կտրել լուսանկարի ավելորդ մասերը և այլն: Հավելվածի միջոցով Դուք կարող եք անմիջապես ուղարկել Ձեր նոր լուսանկարը:

My Passport Photos (iOS)

Այս հավելվածը կօգնի կոնկրետ նպատակի համար ընտրել ճիշտ լուսանկար: Այն շատ հեշտ է օգտագործել, սակայն որոշ ծառայություններ դրանում վճարովի են: Հավելվածում Դուք կարող եք նաև օգնություն խնդրել օպերատորից` չաթի միջոցով:

Passport Photo ID Studio (Android)

Այս հավելվածը հնարավորություն է տալիս ընտրել ID-ի համար անհրաժեշտ լուսանկարի չափորոշիչներ աշխարհի 100 երկրների համար և համապատասխանեցնել Ձեր լուսանկարը դրանց: Հավելվածը թույլ է տալիս միանգամից դրա միջոցով տպել լուսանկարը՝ օգտագործելով Google Cloud Print-ը կամ այլ տպիչ:

ID PhotoPrint (iOS)

Եվս մեկ հավելված՝ վիզայի և անձնագրերի համար անհրաժեշտ լուսանկարներ պատրաստելու համար: Ինտերֆեյսը փոքր ինչ հին է, սակայն այն շատ հեշտ է օգտագործել, թեև որոշ ծառայություններ վճարովի են:

Աղբյուրը` Phonearena