Չինաստանում ստեղծել են էլեկտրոնային թուղթ՝ գրաֆենի հիման վրա

Չինաստանում ստեղծել են էլեկտրոնային թուղթ՝ գրաֆենի հիման վրա

Չինական Guangzhou OED Technologie ընկերությունը հայտնել է գրաֆենի հիման վրա էլեկտրոնային թուղթ ստեղծեու մասին, որը պատրաստվում է օգտագործել էլեկտրոնային գրքեր և այլ կրելի էլեկտրոնիկայի ստեղծման համար:

Նորույթը ստացվել է շատ բարակ, բայց ավելի պինդ և ճկուն, քան սովորական էլեկտրոնային թուղթը, ինչը թույլ է տալիս ստեղծել ճկուն էկրանով սարքեր: Գրաֆենային էլեկտրոնային թուղթն ունի լույսի փոխանցման բավականին լավ ցուցանիշ, այսինքն՝ դրանով պատրաստված էկրաններն ավելի վառ կլինեն:

Այն փաստը, որ գրաֆեն ստանում են բնածուխից նշանակում է, որ նոր էլեկտրոնային թուղթն ավելի մատչելի կլինի, քան սովորական էլեկտրոնային թուղթը.

Արտադրողները հուսով են, որ մեկ տարվա ընթացքում իրենց արտադրանքը կհանվի վաճառքի:

Աղբյուրը՝ Guangzhou OED Technologies

Բաժիններ: Աշխարհ, Ինովացիա