Xiaomi-ն պաշտոնապես հաստատել է Mi Watch ժամացույցի թողարկման մասին լուրերը

Xiaomi-ի համահիմնադիր և փոխնախագահ Լյու Դեն Պեկինում անցկացվող կոնֆերանսի ժամանակ հաստատել է սմարթ ժամացույցների արտադրության մասին լուրերը: Նոր Mi Watch մոդելն արդեն պատրաստ է շուկա մտնելու համար, և դրա անոնսը կկայանա այս տարվա երկրորդ կեսին:

ժամ1

Ամենայն հավանականությամբ, Mi Watch խելացի ժամացույցների թողարկումը ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է, քանզի անոնսը սպասվում էր ավելի վաղ: Դեռ պարզ չէ, թե ինչ օպերացիոն համակարգով կաշխատի Mi Watch սմարթ ժամացույցը: Xiaomi-ն սովորաբար խուսափում է օգտվել Google-ի ծառայություններից, այդ պատճառով էլ դեռ պարզ չէ, կաշխատե՞ն արդյոք նոր սարքերը Android Wear-ով, թե՞ ոչ: Նորույթի գնի մասին դեռևս վաղ է խոսել, չնայած մի բան պարզ է՝ Xiaomi-ի սարքերն առանձնանում են մատչելի գնային քաղաքականությամբ:

Աղբյուրը՝ gizmochina.com