OnePlus-ի աշխատակիցը պատմել է OnePlus 3 սմարթֆոնի երկու տարբերակների և գնի մասին

OnePlus ընկերության աշխատակիցը հրապարակել է բացառիկ տեղեկատվություն OnePlus 3 սմարթֆոնի երկու տարբերակների և վերջիններիս գնի մասին: Սմարթֆոնի  ստանդարտ տարբերակը կունենա Snapdragon 820 միաբյուրեղ համակարգ, 4 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն և կարժենա 310 դոլար:

Հիշեցնենք, որ OnePlus 2-ն արժեր 329 դոլար: Թողարկվելու է նաև OnePlus 3-ի այլ տարբերակ՝ նույն SoC-ով, 6 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողությամբ, այս տարբերակի գինը, սակայն, չի հաղորդվում:

Ըստ դեռևս չհաստատված տեղեկատվության՝ սարքի անոնսը տեղի կունենա մայիսի 18-ին, իսկ վաճառքը կմեկնարկի հունիսի սկզբին:

Աղբյուրը՝ Gizmochina