Ռեակտիվ շարժիչով Flyboard Air հովերբորդը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Երբ անցած ամիս համացանցում առաջին անգամ հայտնվեց նոր հովերբորդի ցուցադրական տեսահոլովակը, բոլորը մտածեցին թե դա հերթական վիդեո մոնտաժն է և նման սարք իրականում գոյություն չունի, սակայն Ֆրենկի Զապատայի կողմից ստեղծված Flyboard Air-ն ավելի քան իրական է: Ավելին՝ այն սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ` հովերբորդի միջոցով երբևիցե տևած ամենաերկար թռիչքը: Այն կարողացել է թռչել 2252 մետր հեռավորություն` ավելի քան տասն անգամ գերազանցելով նախորդ տարվա ռեկորդը:

Զապատայի ստեղծած սարքը կարողանում է թռչել 50 մետր բարձրության վրա, և դրա առավելագույն արագությունը կազմում է 150 կմ/ժ: Զապատան այն այնպես է կառուցել, որ հնարավորինս հեշտ լինի կառավարել:

Զապատայից չորս տարի է պահանջվել այս սարքը ստեղծելու համար: Սկզբում նա փորձարկում է հովերբորդը միայն ջրի վրա` սարքի խափանման դեպքում վնասներից խուսափելու համար:

Flyboard Air 2

Ըստ Զապատայի՝ սարքը կարող է օգտակար լինել անվտանգության աշխատակիցների և նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերությունների համար:

Աղբյուրը` Engadget