LG Innotek-ը ստեղծել է մատնահետքի ինովացիոն սկաներ

LG Innotek-ը ստեղծել է մատնահետքի ինովացիոն սկաներ

Մատնահետքի ճանաչման սկաներների նկատմամբ պահանջարկը գնալով մեծանում է, ըստ վերլուծաբանների՝ 2020 թվականին նման սկաներների մատակակարման ծավալները կմեծանան երեք անգամ: LG Innotek ընկերությունը հայտարարել է նոր տեսակի սկաների ստեղծման մասին, որը տեղակայված է անմիջապես սմարթֆոնի դիմային ապակու տակ:

LG Innotek

Նոր տեսակի սկաների կիրառման դեպքում այլևս անհրաժեշտություն չկա օգտագործել առանձին մոդուլ` սարքի հետին մասում կամ գլխավոր կոճակի վրա, ինչն ազդում է փոշու և խոնավության նկատմամբ սարքի դիմադրողականության վրա։

Սկաների ստեղծողները վստահեցնում են, որ նոր սկաների սխալվելու հավանականությունը կազմում է ընդամենը 0.002%:

Սմարթֆոններ արտադրող ընկերությունների հետ համագործակցելու բանակցություններն արդեն իսկ ընթացքի մեջ են: Նորարարության կոմերցիոն լուծումը շուկայում կհայտնվի այս տարվա ընթացքում:

Աղբյուրը` Korea Times