Ցուցադրվել է Մարս մոլորակի պանորամային լուսանկարը

Ցուցադրվել է Մարս մոլորակի պանորամային լուսանկարը

NASA ընկերությունը հանրությանն է ներկայացրել Մարս մոլորակի շրջանաձև պանորամային լուսանկարը, որն արվել է Curiosity մարսագնացի միջոցով:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, մարսագնացը բարձրացել է Նաուկլուֆտ բարձունքի (Naukluft Plateau) վրա, որը գտնվում է Էոլիդա (Aeolis Mons) շրջանում և ավելի հայտնի է որպես Մաունթ Շարպ (Mount Sharp): Ճանապարհորդությունը բավականին ռիսկային էր, քանի որ մարսագնացը ստիպված է եղել անցնել շատ սուր քարերի արանքներով, որոնք վտանգ են ներկայացնում ալյումինային անվահեծերի համար:

Ի դեպ, Curiosity-ի անվահեծերի վնասվածքների մասին հայտնի է դարձել գիտնականներին դեռևս 2013-ին, այնպես որ նրանք ամեն անգամ մանրազննին կերպով ուսումնասիրում են այն ճանապարհը, որը պետք է անցնի ամենագնացը:

Ցուցադրված բարձր որակի պանորամային լուսանկարը թույլ է տալիս ամենայն մանրամասնությամբ դիտել Մարս մոլորակի ապշեցուցիչ տեսարանները: Պանորաման իր ամբողջական թույլատրելիությամբ կարելի է դիտել այստեղ:

Աղբյուրը` NASA

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ, Զանազան