Samsung-ը մշակել է հավելված՝ նորածիններին օրորոցայիններ ուղարկելու համար

Samsung-ն աշխատում է մի հավելվածի վրա, որը հնարավորություն է տալիս ծնողներին օրորոցային երգեր ուղարկել դեռևս հիվանդանոցում գտնվող վաղաժամ ծնված փոքրիկներին: Հավելվածը կոչվում է Voices of Life (կյանքի ձայներ) և թույլ է տալիս ձայնագրել պատմություններ և ջնջում է ցանկացած այնպիսի ձայն, որը երեխայի լսողության համար հարմար չի լինի:

Հավելվածում զետեղված են նաև արգանդում առկա ձայները, որոնք անհրաժեշտ են պտղին զարգանալու համար: Սակայն այս պարագայում հավելվածը թույլ է տալիս հայրիկներին ևս հաղորդակից դառնալ պտղի հետ: Թե ինչպես է աշխատում հավելվածը, դիտեք տեսանյութում.

https://youtu.be/JytAVfeClLE

Առայժմ պարզ չէ, թե երբ հավելվածը հասանելի կդառնա հանրությանը:

Աղբյուրը՝ The Verge