Անվճար կամ զեղչված iOS հավելվածներ (մայիսի 4)

ittrend.am-ը սկսում է նոր շարք. մենք ամեն օր կներկայացնենք Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք ittrend.am-ին ամեն օր՝ ներբեռնեք անվճար կամ զեղչված հավելվածները:

Path Input: Better Swipe Keyboard

Գինը` անվճար

Ներբեռնելով այս հավելվածը՝ Դուք կկարողանաք օգտագործել Swipe ստեղնաշարը բոլոր ծրագրերում` մեյլերում, մեսենջերներում և այլն: Հասանելի է 40 լեզվով:

 

Letters From Nowhere: A Hidden Object Mystery

Գինը` անվճար

The Secret Society ընկերության կողմից առաջարկվող հերթական ուշագրավ խաղը: Բացահայտեք խաղում թաքնված գաղտնիքները, գտեք պատասխանները և փրկեք հին քաղաքը չարից:

 

Spiritual Me

Գինը`անվճար

Հավելվածի նպատակն է օգնել օգտատիրոջը հանգստանալ, կենտրոնանալ սեփական ես-ի վրա և մոռանալ առօրյա հոգսերի ու խնդիրների մասին՝ տարբեր առաջադրանքներ կատարելու միջոցով:

 

Polygonify

Գինը` անվճար

Polygonify-ը մինիմալիստական 3D մոդելավորման գործիք է, որը թույլ է տալիս օգտատերին մոդելավորել խաղեր, ֆիլմեր և 3D տպագրություն ցանկացած ժամանակ ու ցանկացած վայրում:

 

LaLa Lunchbox

Գինը` անվճար

Հավելվածն օգնում է պլանավորել և հեշտացնել նախաճաշի պատվիրման գործընթացը: Այն նախատեսված է ծնողների և նրանց երեխաների համար, որոնք կարող են ընտրել իրենց դուր եկած նախաճաշը հավելվածում առաջարկվող ցանկից:

 

Flowpaper

Գինը` անվճար

Flowpaper-ը նկարչական ինտերակտիվ գործիք է, որը թույլ է տալիս ստեղծել արվեստի գեղեցիկ գործեր մատերի օգնությամբ: Դրանով հնարավոր է ստեղծել յուրահատուկ կտավներ սմարթֆոնի ֆոնային նկարի համար: