Tesla-ն փորձարկել է Model X-ի բիոզենքից պաշտպանվածության համակարգը

Model X-ը, որը Tesla ընկերության ամենամատչելի և ամենաարագ մոդելն է ունի բիոզենքերից պաշտպանության ֆունկցիա: Ավտոմեքենան համալրված է օդի այնպիսի հզոր ֆիլտրով, որ կարող է պաշտպանել վարորդին և ուղևորներին կենսաբանական զենքի ազդեցությունից:

Tesla-ն իր պաշտոնական էջում գրել էր, որ այժմ փորձարկվում է մեքենայի դիմադրողականությունը բիոլոգիական զենքերի ազդեցության նկատմամբ:

Թեստը շատ պարզ էր: Մեքենան տեղակայված էր հատուկ ավտոտնակում և փակված էր պլաստիկ հերմետիկ շերտով, որի մեջ օդի աղտոտվածության մակարդակը բարձրացվել էր մինչև 1000µg/մ3, ինչը շատ մահացու է մարդու օրգանիզմի համար: Օրինակ՝ Լոնդոնում օդի աղտոտվածության ցուցանիշը 16 µg/մ3 է, իսկ Պեկինում` 56 µg/մ3:

Փորձարկման ընթացքում Model X-ի դռները հերմետիկ փակված էին, իսկ օդի ֆիլտրման համակարգը, որը ստացել է HEPA հավաստագիր, միացված էր: Արդյունքները ներկայացված են ստորև տեղադրված գրաֆիկում: Համակարգը կարողացել է մաքրել օդը ավտոմեքենայի ներսում՝ հասցնելով այն թույլատրելի սահմաններին:

Tesla bioweapon defense 2

Ինչպես Twitter-ում գրել էր Էլոն Մասկը` բիոլագիական զենքից պաշտպանությունը պարզապես մարքեթինգային քայլ չէ, այլ իրականում աշխատող համակարգ:

Իհարկե, այս համակարգը պետք է վերջնական փորձարկում անցնի նաև համապատասխան մարմինների կողմից:

Աղբյուրը` Mashable