BMW-ն ներկայացրել է մոտոցիկլետների SOS ահազանգի համակարգը

BMW-ն ներկայացրել է մոտոցիկլետների SOS ահազանգի համակարգը

Ավտոմեքենաներն արդեն իսկ ունեն արտակարգ իրավիճակների համար նախատեսված ահազանգի համակարգեր: Օրինակ՝ OnStar ծառայության շնորհիվ ավտոմեքենան ինքնաբերաբար ահազանգում է համապատասխան ծառայություններին` վթարի դեպքում: Այժմ BMW ընկերությունը առաջարկում է նմանատիպ ծառայություն մոտոցիկլավարների համար: Ընկերությունը հայտարարել է, որ իր արտադրած ավտոմեքենաների վրա տեղադրված վթարային ահազանգի համակարգը 2017-ից հասանելի կլինի իր արտադրած մոտոցիկլետների համար, սակայն առայժմ Եվրոպայի տարածքում:

BMW SOS 2

Այդ համակարգը օգտագործում է GPS կապը` մոտոցիկլավարի գտնվելու վայրը հայտնաբերելու համար: Վթարների ժամանակ մոտոցիկլետի վրա տեղադրված սենսորներն ազդակ են հաղորդում համակարգին, և այն ավտոմատաբար կապ է հաստատում ընկերության արտակարգ իրավիճակների բաժնի հետ, այսպիսով նվազեցնում վթարի արդյունքում մահացությունների հնարավորությունը:

Համակարգը կապված է մոտոցիկլետի ղեկի միկրոֆոնի հետ և ունի հատուկ սեղմակ: Վթարը հայտնաբերելուց 25 վայրկյան հետո է համակարգն օգնություն կանչում, սակայն մինչ այդ, եթե չկա նման անհրաժեշտություն, մոտոցիկլավարը կարող է սեղմել կոճակն ու դադարեցնել ահազանգը: Նույն սեղմակի օգնությամբ մոտոցիկլավարը կարող է նաև օգնության կանչել մոտակայքում գտնվող այլ մոտոցիկլավարներին, եթե օգնության կարիք ունի:

Աղբյուրը` The Verge

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ