Անվճար կամ զեղչված iOS հավելվածներ (մայիսի 6)

ittrend.am-ը սկսում է նոր շարք. մենք ամեն օր կներկայացնենք Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք ittrend.am-ին ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել US շուկան)։ 

Gif Me! Camera

Գինը` անվճար

Gif Me-ն հնարավորություն է տալիս ստեղծել և կիսվել GIF կամ MP4 ֆորմատի կարճամետրաժ տեսահոլովակներով:

MarcoPolo Arctic

Գինը` անվճար

Բացահայտեք աշխարհի ամենազարմանալի վայրերից մեկը` Հյուսիսային բևեռը: Իմացեք հետաքրքիր փաստեր ավելի քան 30 բևեռային կենդանիների մասին և խաղացեք նրանց հետ տարատեսակ ինտերակտիվ խաղեր:

Beauty and the Beast

Գինը` անվճար

Հանգիստ տեղավորվեք մի հարմար տեղում և վայելեք «Գեղեցկուհին և հրեշը» ստեղծագործության գունազարդ տարբերակը: Հավելվածում զետեղված են հայտնի Ուոլտեր Կռայնի օրիգինալ նկարազարդումները, որոնք համալրված են գեղեցիկ անիմացիոն տեսարաններով և ձայնային էֆեկտներով:

BlockArt II

Գինը` անվճար

Ինչպես LEGO կամ Minecraft խաղերը, այս մեկը նույնպես հնարավորություն է տալիս կառուցել բազմազան 3D կառույցներ. պարզապես տեղադրեք առաջարկվող բլոկները մեկը մյուսի վրա և տեսեք, թե ինչ կստացվի արդյունքում:

Relax & Sleep Well

Գինը` անվճար

Գլեն Հառոլդի կողմից ստեղծված Relax & Sleep Well հավելվածը հայտնվել է 2015 թվականի Best Insomnia Apps վարկանշի առաջին հորիզոնականում: Այն արդեն իսկ օգնել է ավելի քան 2.5 միլիոն մադրու ամբողջ աշխարհում կարգավորել իրենց քունը: Եթե Դուք ունեք խնդիրներ քնելու հետ, ապա ներբեռնեք այս հավելվածը: