Samsung Galaxy A4 սմարթֆոնը կունենա Galaxy A5-ից ավելի մեծ էկրան

Շուտով Samsung Galaxy A շարքի սմարթֆոնները կհամալրվեն ևս մեկով: Դա կլինի Galaxy A4 մոդելը, որի մասին տեղեկություններ հայտնվել են վերջերս։

Zauba կայքը գրում է, որ սարքը կունենա 5.5 դյույմ անկյունագծով էկրան, այսինքն՝ իր չափսերով սարքը նման կլինի Galaxy A7 մոդելին, սակայն` դատելով մոդելի անվանումից, կունենա ավելի հասարակ պարամետրեր: Այլ տվյալներ առայժմ հայտնի չեն։

Աղբյուրը` Zauba