Google-ը կներկայացնի նոր VR-սարք

Google-ը կներկայացնի նոր VR-սարք

2016թ.-ի սկզբին լուրեր տարածվեցին այն մասին, որ Google ընկերությունը կարող է թողարկել վիրտուալ իրականության առանձին գլխակալ, որն, ի տարբերություն Google Cardboard-ի կամ Gear VR-ի, չի աշխատի սմարթֆոնով։

Android VR անվամբ սարքը կներկայացվի մյուս շաբաթ: Սակայն այն այդքան հզոր չի լինի, ինչպես HTC Vive-ը կամ Oculus Rift-ը։

Հնարավոր է, որ VR սարքը ներկայացվի մայիսի 18-20-ը կայանալիք Google I/O 2016 կոնֆերանսի ժամանակ։

Աղբյուրը՝ Peter Rojas