Դրոնները սկսել են օգտագործվել անօրինական հանքաարդյունաբերությունը կանխելու համար

Դրոնները սկսել են օգտագործվել անօրինական հանքաարդյունաբերությունը կանխելու համար

Հնդկաստանի Կարնատակա նահանգի ոստիկանությունը սկսել է կիրառել դրոններ՝ անօրինական հանքաարդյունաբերությունը կանխելու համար:

Այժմ ոստիկանությունն ունի հարավկորեական արտադրության 12 դրոն, որոնք օգտագործվում են նահանգի վեց վարչական շրջաններում: Phantom 4 դրոններից յուրաքանչյուրը հագեցած է 18.2 ՄՊ տեսախցիկներով և գիշերային լուսանկարահանման սարքերով: Դրանք կարող են երկնքում գտնվել մեկ ժամից ավել:

Ոստիկանության խոսնակը հայտնել է, որ արդեն հաջողվել է հայտնաբերել անօրինական հանքաարդյունաբերությամբ զբաղվողներին, և ոստիկանները կշարունակեն վերահսկողությունը դրոնների միջոցով:

Նշենք, որ Հնդկաստանում քաղաքացիներին արգելվում է օգտագործել դրոններ, սակայն պետական մարմինների համար արվում են բացառություններ։ Անօդաչուները օգտագործվում են Դելիի և Մումբայի օդանավակայանների և մի շարք այլ կարևոր օբյեկտների վերահսկման նպատակով:

Աղբյուրը` Mashable

Բաժիններ: Աշխարհ, Զանազան