Անվճար կամ զեղչված iOS հավելվածներ (մայիսի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Chug Patrol: Ready to Rescue

Գինը` անվճար

Լսեք Chug Patrol թիմի ղեկավար Jackman-ին, կատարեք նրա առաջադրանքները և փրկեք գնացքները տարբեր իրադրություններից, հավաքեք միավորներ ու հայտնաբերեք նորանոր աշխարհներ:

 

Chuggington

Գինը` անվճար

Սա Chug Patrol: Ready to Rescue խաղի շարունակությունն է, որտեղ Դուք պետք է ղեկավարեք սլացող գնացքը և հաղթահարեք տարատեսակ խոչընդոտներ:

 

Pixagram

Գինը` անվճար

Հեշտությամբ վերափոխեք Ձեր ցանկացած լուսանկարը՝ օգտագործելով յուրահատուկ ֆիլտրեր և կիսվեք դրանցով տարբեր սոցիալական ցանցերում:

 

Sketch Me! Sketch&Cartoon

Գինը` անվճար

Վերածեք Ձեր լուսանկարները նկարչական գործերի, գունազարդեք դրանք ընդամենը մեկ հպումով: Հասանելի են ավելի քան 19 տարբեր էֆեկտներ:

 

MathStudio Express

Գինը` անվճար

MathStudio-ի թիմն առաջարկում է App Store-ի ամենաճկուն և բազմաֆունկցիոնալ հաշվիչներից մեկը, որի օգնությամբ կկարողանաք հաշվարկել Ձեր աշխատավարձը, լուծել տարբեր խնդիրներ և շատ ավելին: