Google Translate-ի թարմացումը զգալիորեն կհեշտացնի ծրագրի օգտագործումը

Google Translate-ի նոր թարմացումը հնարավորություն է տալիս թարգմանություն կատարել առանց հավելվածներից դուրս գալու:

Այս հնարավորությունից օգտվելու համար պետք է կարգավորումներում ակտիվացնել «վայրկենական» թարգմանությունները կամ թարմացման ներբեռնման ժամանակ տալ նոր ֆունկցիայի օգտագործման համաձայնությունը։

Դրանից հետո պետք է նշել տեքստն ամբողջությամբ կամ մասնակի՝ օգտագործելով համակարգային մենյուն, և մի քանի վայրկյանից կհայտնվի Google Translate-ի նշանը: Դրա վրա սեղմելու դեպքում կբացվի թարգմանչի պատուհանը:

Այս ֆունկցիան աշխատում է iOS և Android սմարթֆոնների ու պլանշետների բոլոր հնարավոր հավելվածներում և խաղերում: Պաշտոնական թողարկումը դեռ հասանելի չէ Google Play-ում, սակայն բոլոր ցանկացողները կարող են ներբեռնել աշխատունակ apk ֆայլն արդեն հիմա:

Բացի այդ՝ Google Translate-ի նոր տարբերակում բարելավվել է Word Lens ֆունկցիան՝ թարգմանություն Android սարքի տեսախցիկի միջոցով, որն այժմ հնարավորություն է տալիս վայրկենական թարգմանություն կատարել չինարենից:

Ծրագրավորողները անտարբերության չեն մատնել նաև iOS սարքերի օգտատերերին: Այս հարթակի Google պաշտոնական թարգմանիչը ստացել է օֆլայն թարգմանության և համապատասխան լեզվային փաթեթների ներբեռնման հնարավորություն։

Աղբյուրը՝ LifeHacker