Հավելվածներ, որոնք կօգնեն Վրաստանում գտնվելիս

Մեր հայրենակիցներից շատերը նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել հարևան Վրաստանում` հատկապես ամռանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի օգտակար հավելվածներ, որոնք հասանելի են Վրաստանում:

taxifyTaxify (iOS, Android, Windows Store)

Սա տաքսի պատվիրելու համակարգ է, որը հեշտացնում է պատվիրման գործընթացը: Հարկավոր է գրանցվել համակարգում և մեկ հպման շնորհիվ կատարել պատվեր, հավելվածը պատվերն ուղարկում է մոտակայքում հասանելի բոլոր վարորդներին, որոնցից մեկն ընդունում է այն, իսկ առցանց քարտեզը տեղեկացնում է վարորդին Ձեր գտնվելու վայրի մասին:

 

ggTaxi_logoggTaxi (iOS, Android)

Սա ևս տաքսի պատվիրելու հարթակ է, որն աշխատում է նույն սկզբունով, ինչ Taxify-ը: Հավելվածը ստեղծվել է Հայաստանում և շատ կարճ ժամանակում մեծ հաջողության է հասել տեղական շուկայում:

 

menu.ge_Menu.ge (iOS, Android)

Եթե Ձեզ ծանոթ է Menu.am-ը, ապա այս հավելվածի մասին խոսելն ավելորդ է: Ներբեռնելով այն` Դուք հնարավորություն եք ստանում սնունդ պատվիրել քաղաքի ամենահայտնի ռեստորաններից:

 

 

maps.me_Maps.me (iOS, Android)

Սա մի հավելված է, որը կօգնի Ձեզ չմոլորվել օտար քաղաքում, երբ առցանց բոլոր քարտեզները անհասանելի լինեն: Maps.me-ի միջոցով ներբեռնեք ցանկացած քաղաքի քարտեզ և օգտվեք դրանից offline ռեժիմում:

 

hereHERE Maps (iOS, Android, Windows Store)

Այս հավելվածը նույնպես կօգնի առանց ինտերնետի առկայության օգտվել քարտեզներից, իսկ ինտերնետի առկայության դեպքում Ձեզ կտրամադրի GPS տեղորոշման հնարավորությունը և շատ այլ գործիքներ, որոնք կհեշատցնեն Ձեր տեղաշարժը:

 

ttcTbilisi Transport Company (iOS, Android)

Այս հավելվածի միջոցով հնարավոր է մանրամասն տեղեկություններ ստանալ Թբիլիսիի ավտոբուսային երթուղիների, կանգառների և մետրոյի մասին:

 

 

geocellMy Geocell (iOS, Android)

Հավելվածը հնարավորություն է տալիս կառավարել Geocell հաշիվը, ստուգել հաշվի մնացորդը, ակտիվացնել ծառայություններ և գտնել սպասարկման կենտրոններ: Այն շատ պարզ է աշխատում և ունի հեշտ օգտագործվող ինտերֆեյս:

 

beelineMyBeeline Georgia (iOS, Android, Windows Store)

Եթե ունեք վրացական Beeline համար, ապա անպայման ներբեռնեք այս հավելվածը: Այն թույլ է տալիս ստուգել Ձեր հաշվի մնացորդը և ակտիվացնել տարբեր ծառայություններ:

 

 

bogBank of Georgia Mobile Bank (iOS, Android)

Եթե ունեք վրացական Bank of Georgia-ի հաշվեհամար, ապա այս հավելվածի միջոցով կարող եք ստուգել հաշվի մնացորդը, կատարել գործարքներ, գտնել մոտակա բանկոմատը, արգելափակել քարտը և այլն:

 

tbcbankTBC Bank (iOS, Android)

TBC Bank հավելվածի միջոցով կարելի է կառավարել TBC Bank-ի Ձեր հաշիվը, կատարել տարբեր գործարքներ, գտնել մոտակա մասնաճյուղը և բանկոմատը:

 

 

libertybankLiberty Bank Mobile Banking (iOS, Android)

Liberty Bank-ի Mobile Banking հավելվածի միջոցով կարելի է կառավարել Liberty Bank-ի Ձեր հաշիվը, կատարել գործարքներ, ստանալ կարևոր տեղեկատվություն:

 

Աղբյուրը` Gamarjoba.ge