Ինչո՞վ կուրախացնի Google I/O-ն մյուս շաբաթ

Ամեն տարի գարնանը անցկացվում են Android և iOS օպերացիոն համակարգերին նվիրված համաժողովներ. Apple-ը կանցկացնի իր WWDC-ը հունիսին,  իսկ Google-ի I/O կոնֆերանսը մայիսի 18-ին: Ի՞նչ նորույթների սպասել I/O-ից այս տարի  համար: Մանրամասներին ծանոթացեք ստորև:

Android N

Կոնֆերանսը դժվար է պատկերացնել առանց Android-ի նոր տարբերակի` Android N-ի (N-ն, ամենայն հավանականությամբ, նշանակում է Nutella): Սպասվում է, որ կներկայացվեն նաև նոր օպերացիոն համակարգի ֆունկցիաները:

Ինքնավար մեքենաներ

Google-ը երկար ժամանակ է, ինչ փորձարկում է ինքնավար ավտոմեքենաները: Հավանաբար, կոնֆերանսին ընկերությունը կներկայացնի մի բան, որը հանրությունը դեռ երբեք չի տեսել: Քանի որ Tesla-ն արդեն ներկայացրել է իր Autopilot ծրագրային ապահովումը, հետաքրքիր կլինի տեսնել` պատրաստության ինչ փուլում է գտնվում Google-ի ինքնավար մեքենաների տեխնոլոգիան:

Amazon Echo-ի մրցակիցը

Google-ին պատկանող Nest ընկերությունը ստեղծել է սարք, որը նախատեսված է Amazon Echo-ի հետ մրցակցելու համար: Չնայած այս առումով մանրամասներ չկան, բայց ենթադրվում է, որ Google I/O-ը հիանալի վայր է սարքի ներկայացման համար:

Project Tango

Առաջին տարին չէ, որ խոսվում է Project Tango-ի մասին, բայց այս տարի Project Tango հիմքով ստեղծված սմարթֆոնի թողարկման հավանականությունը մեծ է: Lenovo-ն և Google-ը հանդիսանում են այս ծրագրի իրագործման գործընկերները:

Վիրտուալ իրականության սարք

Վիրտուալ իրականությունն աստիճանաբար դառնում է ավելի ակտուալ տեխնոլոգիա: Այդ պատճառով Google-ը մշակում է կատարելագործված գլխակալ, որի աշխատանքը հիմնված չէ սմարթֆոնների կամ համակարգիչների վրա: Մնում է սպասել ու տեսնել` արդյոք կոնկրետ սարք կցուցադրվի միջոցառմանը, թե ոչ:

Project Aura

Google Glass-ի Project Aura-ն առանձնապես փոփոխությունների չի ենթարկվել՝ դառնալով Google Glass 2.0: Այն օգտագործվելու է արտադրության և առողջապահության ոլորտում:

Chrome OS-ի և Android-ի միաձուլումը

Դեռ մի քանի տարի առաջ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ այս 2 օպերացիոն համակարգերը հնարավոր է` միավորեն իրենց ուժերը: Այս առիթով Alphabet-ը մի քանի անգամ անկարկել է: Ենթադրվում է, որ Google I/O-ի ընթացքում հայտնի կդառնան միաձուլման մանրամասները:

Աղբյուրը՝ Android Insider