Բարքեմփն այս տարի կանցկացվի հունիսի 18-19-ը

Բարքեմփն այս տարի կանցկացվի հունիսի 18-19-ը

Հունիսի 18-19-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի 8-րդ «ԲարՔեմփ Երևան 2016» չկոնֆերանսը: Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել` մասնակցելով հատուկ հյուրերի կողմից վարվող վարպետության դասընթացներին, ելույթ ունենալ` կիսվելով սեփական փորձով, քննարկել համացանցային տեխնոլոգիաներ, ծրագրավորման կիրառական խնդիրներ և այլն:

Գրանցումը կմեկնարկի շուտով: Այս տարվա ԲարՔեմփ-ի պաշտոնական հեշթեգն է` #barcampevn16:

«ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսները, որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ ԲարՔեմփն առաջին անգամ անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում և հետագայում դարձել է ճանաչված ձևաչափ ամբողջ աշխարհում։ Երևանում «չկոնֆերանսն» անցկացվում է 2009-ից։ Այս տարիների ընթացքում հյուրընկալել է  մասնագետների այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են ինտերնետ հսկա Google-ը, Opera Software-ը, BBC-ն և այլն:

Բաժիններ: Հայաստան